ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է
13:00 04.10.2018

Սիսիան-Երևան ավտոճանապարհին մեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ին «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Հ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Աղբյուրը՝ shantnews.am
13:00 04.10.2018

Ամենաշատ ընթերցվածները