ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան
12:30 05.10.2018

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

Հոկտեմբերի 5-ին, ժամը 01:42-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է՝ վնասելով էլ.սյունը. առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «LADA 21012» մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: 

ՀՀ ԱԻՆ

12:30 05.10.2018