ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
14:00 05.10.2018

Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Փարիզ (Ֆրանսիա)` հոկտեմբերի 5-ին և 6-ին մասնակցելու ՀՀ Ազգային հերոս, Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակի և հուղարկավորության արարողություններին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և Հայոց Եկեղեցու թեմերի առաջնորդանիստ եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան կարգ մեծանուն հայորդու հոգու խաղաղության համար:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 05.10.2018

Ամենաշատ ընթերցվածները