ԱՎԵԼԻՆ

Մշակույթ

Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան
17:00 05.10.2018

Զորաց քարերի պեղումներին պետք է մասնակցեն այլ մասնագետներ ևս. Գ.Բրուտյան

ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանի տնօրեն, աստղագետ, տոմարագետ Գրիգոր Բրուտյանը կողմնակից է «Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային  արգելոցում  պեղումներ իրականացնելուն, սակայն, կարծում է, որ դրանք  պետք է կատարվեն բոլոր կանոններին համաձայն, պատշաճ, առանց հապաղելու։ Նա այն կարծիքին է, որ պեղողների խմբում պետք է լինեն ոչ միայն հնագետներ, այլ նաև ընդգրկվեն տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ, օրինակ՝ աստղագետներ։

«Ենթադրվում է, որ հուշարձանը կարող էր ունենալ տարբեր կիրառություններ, դրա համար պետք է համապատասխան մասնագետներն իրենց կարծիքը հայտնելու հնարավորություն ունենան»,-նա իր կարծիքը հայտնեց՝ պատասխանելով Panorama.am-ի հարցերին՝ կապված Զորաց քարերում պեղումների իրականացման, դրանց ընթացքի մասին։

Նա ասաց, որ անցած չորեքշաբթի է եղել այնտեղ։ Հարցին, արդյո՞ք նկատել եք տեղաշարժված Զորաց քարեր, Գ. Բրուտյանը պատասխանեց. «Տեղաշարժված քարեր չեմ տեսել»։

Նա ասաց, որ «Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային  արգելոցից 100-200 մետր հեռու դրված են Զորաց քարերի նման քարեր, որոնք գրեթե նույն չափի են, սակայն հեռվից էլ երևում է, որ դրանք նոր քարեր են։

Աղբյուրը՝ Panorama.am

17:00 05.10.2018