ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հերթական մեքենան Տեղ համայնքում է
20:00 05.10.2018

ՀՏԶՀ-ի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում հերթական մեքենան Տեղ համայնքում է

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի /ՀՏԶՀ/ կողմից համայնքում իրականացվող <<Տեղ համայնքի ճանապարհների սպասարկում, աղբահանության կազմակերպում, ներհամայնքային տրանսպորտային կապի կազմակերպում, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկում, ծառայությունների մատուցման նոր համակարգի ձևավորում>> ծրագրի շրջանակում հերթական մեքենան, որն աղբատար մեքենան է, հասավ Տեղ համայնք: Սա ծրագրի 5 բաղադրիչներից 2-րդ բաղադրիչն է, նախատեսված կազմակերպված աղբահանություն իրականացնելու համար: Թեև աղբահանությունը համայնքում իրականացվում է համայնքի խոշորացումից հետո՝ 2016 թվականից, նոր աղբատար մեքենան ձեռք բերելով հնարավորություն կունենանք կազմակերպված և արդյունավետ իրականացնել այն:

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

20:00 05.10.2018