ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:30 06.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Դուրյան թաղամասի թիվ 46 շենքի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդան քաղաքի մոտակայքում` մոտ 2000 քմ, ավտոճանապարհի 21-րդ կմ-ին՝ մոտ 4 հա, Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Գավառ-Մարտունի ավտոճանապարհին` մոտ 700 քմ, Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Արագյուղ-Քարաշամբ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 25 հա, Ալափարս-Սոլակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում` մոտ 1 հա, Աշտարակ-Փարպի ավտոճանապարհի մոտակայքում` մոտ 1.8 հա խոտածածկույթ, խաղողի այգի՝ մոտ 500 քմ և ջերմահարվել` 20 խնձորենի, Սյունիքի մարզի Շաքի գյուղում այրվել է 300 հակ անասնակեր, Վերին Հանդ գյուղի եկեղեցու մոտակայքում՝ մոտ 15 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թիվ 1 գերեզմանատանը՝ մոտ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի աղբանոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մոտակայքում՝ մոտ 3000 քմ, Աբովյան քաղաքի Ձորաղբյուրի ամառանոցների 12-րդ փողոցում՝ մոտ 5000 քմ բուսածածկույթ և ջերմահարվել՝ մոտ 15 պտղատու ծառ, Կաթնաղբյուր գյուղի «Սևահողեր» կոչվող հանդամասում՝ մոտ 80 հա, Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասի վերջնամասում՝ մոտ 5 հա, Զորավան գյուղի սկզբնամասում՝ վարդերի ջերմոցների մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արագյուղ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 700 քմ, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 3800 հակ կուտակած անասնակեր, Խարբերդ գյուղի Զոնալ թաղամասի գերեզմանատան մոտակայքում՝ 1000 քմ խոտածածկույթ, Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի «Սալդախ» կոչվող հանդամասում՝ մոտ 25 հա մացառուտ և խոտածածկույթ, Լոռու մարզի Լեջան գյուղի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 450 հակ անասնակեր, Արմավիրի մարզի Այգեվան գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ մոտ 350 հակ անասնակեր, Արագածոտնի մարզի «Տառերի պուրակ»-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա խոտածածկույթ և ջերմահարվել՝ 20 ուռենի, Բազմաղբյուր գյուղում` մոտ 15 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:30 06.10.2018

Ամենաշատ ընթերցվածները