ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Facebook-ին մեղադրել են Messenger Kids հավելվածի միջոցով անչափահասների մասին տվյալների անօրինական հավաքման համար
16:00 07.10.2018

Facebook-ին մեղադրել են Messenger Kids հավելվածի միջոցով անչափահասների մասին տվյալների անօրինական հավաքման համար

Երեխաների ու սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի շարք կազմակերպություններ մեղադրել են Facebook-ի ղեկավարությանը Messenger Kids հավելվածի միջոցով անչափահասների մասին տվյալների անօրինական հավաքման համար, գրում է The Hill-ը:

ԱՄՆ Առևտրային դաշնային հանձնաժողովի (FTC), «Հանուն գովազդից ազատ մանկության» (CCFC) ու մի քանի այլ կազմակերպությունների ներկայացրած բողոքում նշված է, որ անձնական տվյալների անվտանգության քաղաքականությունն այս ծառայության դեպքում չափից դուրս ոչ հստակ է, ինչն էլ թույլ է տալիս Facebook-ին կիսել երեխաների մասին տեղեկությունները երրորդ կողմի հետ:

Իրավապաշտպանները շեշտել են, որ Messenger Kids-ը փաստացի խախտում է «Համացանցում երեխաների անձնական տվյալների անվտանգության մասին» օրենքը, քանի որ չի երաշխավորում, որ մեծահասակը, ով թույլ է տալիս երեխային օգտվել ծառայությունից, իրականում նրա խնամակալն է:


CCFC-ի գործադիր տնօրեն Ջոշ Գոլինն ընդգծել է, որ Facebook-ը փորձում է իր կողմ գրավել մինչև 5 տարեկան երեխաների, և դա այն դեպքում, երբ ապացուցված է, որ սոցցանցերի չափից շատ օգտագործումը բացասական ազդեցություն է ունենում երեխաների ու դեռահասների բարեկեցության համար:

«Ծնողների համար լավագույն տարբերակն ակնհայտ է. հեռու պահեք ձեր երեխաներին Facebook-ից», - ասել է Գոլինը:

Աղբյուր՝ tert.am

16:00 07.10.2018