ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում վթարային ջրանջատումներ կլինեն
12:30 10.10.2018

Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում վթարային ջրանջատումներ կլինեն

Հոկտեմբերի 10-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը կդադարեցնի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը՝  վթարային աշխատանքներով պայմանավորված։ Այս մասին  հայտնում են ընկերության լրատվական ծառայությունից։

Ժամը 10:00-14։00 Գեղարքունիքի մարզի՝ Լիճք, Ներքին Գետաշեն գյուղերի և Մարտունի քաղաքի՝ բացառությամբ Շահումյան, Գարեգին Նժդեհ, Գետափնյա և Սայաթ-Նովա փողոցների ջրամատակարարումը կընդհատվի։

Ժամը 10:00-22:00 Սյունիքի մարզի՝ Ագարակ քաղաքի և Կարճևան գյուղի ջուրը չի մատակարարվի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

Աղբյուր՝ irakanum.am

12:30 10.10.2018

Ամենաշատ ընթերցվածները