ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսում «Շանթ 2018» շրջանակում իրականացվեցին հրաձգության և մարտարվեստի կիրառական վարժանքներ
19:00 10.10.2018

Գորիսում «Շանթ 2018» շրջանակում իրականացվեցին հրաձգության և մարտարվեստի կիրառական վարժանքներ

Ս.թ. հոկտեմբերի 10-ին Գորիսի պետական համալսարանի մարզադահլիճում «Շանթ 2018» զորավարժության համատեքստում իրականացվեցին հրաձգության և մարտարվեստի կիրառական վարժանքներ, որոնք վարեցին ԳՊՀ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոս Գարիկ Գյուլամբարյանը և Գորիսի կարատեի ֆեդերացիայի նախագահ Նորայր Ստեփանյանը։
Նշենք, որ դեռևս 2018թ. օգոստոսին մեկնարկած «Շանթ 2018» զորավարժության գերակա նպատակը խաղաղ դրությունից պատերազմականի անցնելու պայմաններում պետության միասնական կառավարման համակարգի ներդաշնակ աշխատանքի ապահովումն է։

Պայմանական պատերազմ ենթադրող զորավարժությունների հիմքում դրված էին այնպիսի սցենարներ, որոնք կապահովեին պետական կառավարման համակարգը առավել բարձր պատրաստականության աստիճանի բերելն ու նույնիսկ ամենածանր ու անսպասելի պայմաններում առաջադրված խնդիրների արդյունավետ կատարումը՝ ապահովելով ՀՀ անվտանգությունն ու բնականոն կենսագործունեությունը։

19:00 10.10.2018