ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը կազմակերպում է «Սյունիքի պատմության քառուղիներում» սիմպոզիում
13:00 11.10.2018

Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը կազմակերպում է «Սյունիքի պատմության քառուղիներում» սիմպոզիում

Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը կազմակերպում է «Սյունիքի պատմության քառուղիներում» սիմպոզիում՝ «Օրբելյանները 12-15 դարեր» թեմայով: Ծրագիրն իրականացվում է Կապան համայնքի երիտասարդական ռազմավարության շրջանակներում:

Սիմպոզիումի նպատակն է խթանել համայնքային միջոցառումներում երիտասարդների մասնակցությունը՝ ուսումնասիրելով և լուսաբանելով Կապանի պատմությանը վերաբերող իրողություններ, դրանք դարձնելով հանրամատչելի:

Հայտատուն պետք է՝
• լինի 20 - 29 տարեկան,
• ունենա կրթվելու և զարգանալու ցանկություն,
• պատրաստ լինի ժամանակ տրամադրել,
• ստեղծված աշխատանքային խմբի կազմում համատեղ մասնակցի իրականացվելիք աշխատանքներին:
Խրախուսվում է պատմության և/կամ քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողների մասնակցությունը:

Սիմպոզիումի կազմակերպման աշխատանքները կսկսվեն սույն թվականի հոկտեմբերից և կավարտվեն 2018 թ. դեկտեմբերի 20-ին:

Ծրագրին մասնակցելու համար կընդգրկվեն 10 ակտիվ և պարտաճանաչ երիտասարդներ:

Ցանկացողները պետք է լրացնեն կից հայտը և մինչև 2018թ. հոկտեմբերի 14-ը, ժամը 18:00-ն ուղարկեն համայնքապետին կից երիտասարդական խորհրդի էլեկտրոնային հասցեին՝ [email protected]: Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել խորհրդի նախագահ Վրույր Հարությունյանին (հեռ. 077774471):

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան

13:00 11.10.2018