ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ
15:00 12.10.2018

Արցախում պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ

Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում շարունակվում են դամբարանադաշտի պեղումները։ Արշավախմբի ղեկավարը հնագետ, պ. գ. թ. Նժդեհ Երանյանը։

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ նախօրեին պեղավայրում էր ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը՝ ծանոթանալու պեղումների ընթացքին։

«Խաչենագետի հովիտը հնագիտական հարուստ տեղեկություն է իր մեջ ամփոփում։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել են մարդակերպ կոթողներ, որոնք կարևոր են հատկապես այն իմաստով, որ գտնվում են հենց իրենց տեղում, բնական վիճակում»,֊ ասել է նախարարը։

Նշվում է, որ պեղավայրում կատարած աշխատանքները թույլ են տալիս եզրակացնել, որ այս տարածքը ակտիվ բնակեցված է եղել մ.թ.ա. 1-ին հազարամյակի սկզբին: Ուստի անհրաժեշտ են առավել լայնածավալ պեղումներ ու լուրջ ուսումնասիրություններ, որոնք թույլ կտան վերականգնել այդ շրջանի պատմությունը և մշակույթը։

Պեղումները կատարվում են ԱՀ ՄԵՀԶ նախարարության կողմից։ Դրանք սկսվել էին դեռևս ընթացիկ տարվա ապրիլ ամսին։ Այս պահին պեղումների երկրորդ փուլն է ընթանում։

Աղբյուրը՝ Panorama.am

15:00 12.10.2018

Ամենաշատ ընթերցվածները