ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Պատերազմ և խաղաղություն. ռազմադաշտի կանայք (Տեսանյութեր)
19:00 13.10.2018

Պատերազմ և խաղաղություն. ռազմադաշտի կանայք (Տեսանյութեր)

Սիսիանից կամավոր` 59-ամյա Նեկտար Օհանյանը նախընտրել է պահել իր համազգեստը: Այս մասին գրում է chai-khana.org կայքը:

«1993 թվականն էր, իմ որդին 12 տարեկան էր: Հայտարարեցին, որ բժշկական մասնագետների կարիք կա: Ես բուժքույր էի և որոշեցի կամավորություն անել: Երբ եկավ հրաժեշտի պահը, լաց եղա: Չէի կարող նրան ասել, որ պատրաստվում եմ պատերազմի մեկնել, ստեցի: Ասացի, որ գնում եմ Երևան, աշխատանքի հետ կապված հանդիպում կա»,- հիշում է Նեկտարը:

Ի տարբերություն Մարիետայի` Նեկտարը չի կռվել առաջնագծում: Նա մահվան դեմ իր պայքարը մղել է հիվանդանոցում:

Հրադադարի ռեժիմից հետո Նեկտարը որոշել է աշխատանքի անցնել Ղարաբաղում տեղակայված զորամասերից մեկում`տուն վերադառնալու փոխարեն:

«Ամուսինս մահացել էր նախքան պատերազմի սկսվելը: Ընտանիքում միայն ես և որդիս էինք: Նա հասկացավ, որ իմ կյանքը զինված ուժերում է և հարգեց իմ որոշումը: Ավելին, նա նույնիսկ «բռնեց [ռազմական] ուղին» և հիմա զինվոր է»,-ասում է Նեկտարը:

«Շատ շնորհակալ եմ իմ ընկերներին, ովքեր սեռային տարանջատում չէին դնում: Նրանք ինձ ընկալում էին որպես բուժքույր, ընկեր, մայր, բայց ոչ երբեք կին` զուտ ֆիզիոլոգիական իմաստով: Ասում էին, որ ես նրանց խաղաղության աղավնին եմ, և ես ամեն ինչ անում էի, որպեսզի պատվով կրեմ այդ տիտղոսը, ինչպես որ հիմա ես կրում եմ իմ մեդալները: Կարծում եմ, կանանց ներկայությունը անհրաժեշտ է [զինված ուժերում]: Յուրաքանչյուր վաշտ պետք է ունենա առնվազն մեկ կին անդամ` զինվոր, բուժքույր...», - ասում է Նեկտարը:

59-ամյա Նեկտար Օհանյանն ասում է, որ արձակված մազերն արգելված էին պատերազմի ընթացքում: Այժմ, զինադադարի ժամանակ, նա վայելում է իր ռազմական գլխարկի ներքո մազերը չթաքցնելու շքեղությունը: Պատերազմից հետո հրատարակված «Աննվաճ երկրի վահանը» գիրքը ներառում է Սիսիանի ռազմական զորամասի համառոտ պատմությունը: Այնտեղ պատմվում է նաեւ զորամասում Նեկտարի ունեցած դերի մասին: Նեկտար Օհանյանն իր ռազմական ընկերների հետ:
Ղարաբաղում նա աշխատել է մինչեւ 2006 թվականը, ապա վերադարձել է Սիսիան և աշխատանքի անցել տեղի հոսպիտալներից մեկում:

Տասը տարի անց, սակայն, 2016 թվականին մեկնել է Ղարաբաղ, կրկին որպես կամավոր, այս անգամ ապրիլյան պատերազմի ժամանակ:

Նեկտարի համոզմամբ «նախկին զինվոր» չկա: Նույնիսկ այսօր, չնայած իր տարիքին, պատրաստ է գնալ և կանգնել զինվորների կողքին, եթե նրա օգնությունն անհրաժեշտ է:

Նեկտարը նշում, որ անձը պետք է սիրի իր երկիրն ու գնահատի խաղաղությունը: «Ուրիշից սեր ու խաղաղություն պահանջելուց առաջ ինքդ պատրաստ եղիր այն ստեղծել ու ամուր պահել»,-հավելում է նա:

Արմինե Ավետիսյան

Աղբյուր՝ haynews.am

19:00 13.10.2018

Ամենաշատ ընթերցվածները