ԱՎԵԼԻՆ

Արցախ

Արցախի Պաշտպանության բանակում նոր զորամաս է բացվել
16:00 14.10.2018

Արցախի Պաշտպանության բանակում նոր զորամաս է բացվել

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ՊԲ-ում սկսված հաստիքակազմակերպչական բարեփոխումների համալիր ծրագրի համաձայն ստեղծվել են մի շարք նոր զորամասեր ու ստորաբաժանումներ՝ այդ թվում հաշվի առնելով արդի մարտական գործողությունների վարման առանձնահատկությունները նաև ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգում, տեղեկացնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։ 

Նման զորամասերից մեկի բացմանը հոկտեմբերի 12-ին մասնակցել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ երկրի ղեկավարը շրջել է զորամասի ծառայողական ու կենցաղային նշանակության գոտիներում, գնահատել իրականացված շինարարական աշխատանքների որակը:

Աղբյուր՝ Այսօր

16:00 14.10.2018

Ամենաշատ ընթերցվածները