ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
13:00 16.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 15-16-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Գյուրջյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում այրվել է 4000 քմ խոտածածկույթ, Ֆանարջյան հիվանդանոցի մոտակայքում՝ 1000 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ-ին՝ 600 քմ, Կոտայքի մարզի Պտղնի գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում` մոտ 3 տ անասնակեր, Չարենցավան քաղաքի գնացքի գծերի մոտակայքում՝ մոտ 500 քմ բուսածածկույթ, Եղվարդ քաղաքի Նատի թաղամասում՝ մոտ 4000 քմ, Կոտայք-Ակունք գյուղերի ավտոճանապարհի մոտ՝ 2 հա, Հրազդան քաղաքի Խաչատրյան փողոցում՝ մոտ 1000 քմ, Երևանյան խճուղում՝ 8000 քմ, Վերին Պտղնի գյուղի Երևան-Աբովյան խճուղու 1-ին փակուղու թիվ 4 տան բակում` 1 հա, Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցում գտնվող տներից մեկի բակում՝ 900 հակ անասնակեր, Տավուշի մարզի Լուսաձոր համայնքում՝ 7000 քմ, Գեղարքունիքի մարզի Ցամաքաբերդ թաղամասի գերեզմանատանը՝ 2 հա, Արարատի մարզի Ուրցալանջ, Լուսաշող և Վարդաշատ համայնքների մոտակա սարերում` մոտ 600 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

13:00 16.10.2018

Ամենաշատ ընթերցվածները