ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Անասնաբուժական կետի կառուցում Տեղ համայնքում
20:00 16.10.2018

Անասնաբուժական կետի կառուցում Տեղ համայնքում

Համայնքի ղեկավար Ներսես Շադունցի շնորհիվ «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի շրջանակներում, Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև համայնքապետարանի ֆինանսավորմամբ Տեղ համայնքում իրականացվում է անասնաբուժական կետի կառուցում:

«Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ն համայնքապետարանին տրամադրել է 46 քմ. սենդվիչ պանելների օգտագործմամբ պատրաստված շարժական կառույց/տնակ: Համայնքապետարանը իրականացրել է անասնաբուժական կետի համար նախատեսված շարժական կառույցի տեղադրման համար անհրաժեշտ հողահատկացման և նախապատրաստական շինարարական բոլոր անհրաժեշտ աշխատանքները: Նախապատրաստական շինարարական աշխատանքները ներառում են հողատարածքի հարթեցման աշխատանքներ, շարժական կառույցի համար բետոնե հարթակի կառուցում:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել համայնքում ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը, ինչպես նաև անասնաբուժական ծառայությունների հասանելիության բարելավմանը` անասնաբուժական սպասարկման կենտրոնի հիմնման միջոցով:

Նախագծի շնորհիվ ակնկալվում է հասանելի որակյալ անասնաբուժական և կենդանիների արհեստական սերմնավորման ծառայություններ, կենդանիների առողջության, խնամքի և պահվածքի վերաբերյալ խորհրդատվություն, գյուղատնտեսական ծառայություններ, ներդրանք և սարքավորումներ, որոնց կիրառումը նպաստում է ֆերմերային տնտեսության արդյունավետության բարձրացմանը:

Աղբյուր՝ Տեղի համայնքապետարան

20:00 16.10.2018