ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին ջուր չի լինի
12:30 17.10.2018

Սյունիքի մարզում հոկտեմբերի 17-ին ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-15:00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի 1-40, Անկախության փողոցի 1-50, Մաշտոցի փողոցի 1-60, Նարեկացի փողոցի 1-15, Տաթևացի փողոցի 1-16, Կոմիտաս փողոցի 1-30, Գուսան Աշոտ փողոցի 1-31, Զորավար Անդրանիկ փողոցի 1-20 և Քրիստափոր փողոցի 10-40 համարների ջրամատակարարումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին տեղեկացնում է  «Վեոլիա Ջուր» ընկերությունը:

12:30 17.10.2018