ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կայացել է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը
15:00 17.10.2018

Կայացել է Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը

2018 թվականի հոկտեմբերի 10-ին Տեղի համայնքապետարանում կայացավ Տեղ համայնքի ավագանու հերթական նիստը: Նիստը վարում էր համայնքի ղեկավար Ներսես Շադունցը: Նիստին մասնակցում էին ավագանու 8 անդամներ: Օրակարգի հարցերի շուրջ զեկույցով հանդես եկան համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը և աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ Սուսաննա Ալավերդյանը: Ավագանու նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց:

Օրակարգի 1-ին հարցը վերաբերում էր Տեղ համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման երրորդ եռամսյակի ընթացքի մասին: Եկամուտների և ծախսերի կատարողականները ըստ բնագավառների ներկայացրեց աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ Սուսաննա Ալավերդյանը:

Օրակարգի 2-րդ հարցը վերաբերվում էր համայնքի բյուջեում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Հաշվի առնելով համայնքում իրականացվող մի շարք ծրագրեր, անհրաժեշտություն է առաջացել բյուջեում կատարել փոփոխություններ և լրացումներ: Առաջարկվող բոլոր փոփոխությունները հաստատվեցին:

Օրակարգի 3-րդ հարցը վերաբերվում էր Տեղ համայնքի Խնածախ գյուղում բռնկված հրդեհի հետևանքով չորս բնակիչների և Տեղ համայնքի Տեղ գյուղում սուր թունավորման հետևանքով 3 բնակիչների դրամական աջակցություն տրամադրելու մասին:

Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ավագանին ընդունեց համապատասխան որոշումներ:

Աղբյուրը՝ Տեղի համայնքապետարան

15:00 17.10.2018

Ամենաշատ ընթերցվածները