ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
17:00 17.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 16-17-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Դավիթ Բեկի փողոցում այրվել է մոտ 1000 քմ բուսածածկույթ, Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ի մոտակայքում՝ ոլորանների հատվածում՝ մոտ 60 հա բուսածածկույթ և 50 դեկորատիվ ծառ, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին՝ մոտ 1 հա, Արթիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1 հա, Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 7-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1.5 հա, Կոտայքի մարզի Կամարիս գյուղի դաշտում՝ մոտ 10 հա, Հանքավանի առողջավայր տանող ավտոճանապարհին՝ ջերմոցների մոտակայքում՝ մոտ 2 հա, Հրազդան քաղաքի Մաքրավան թաղամասի մոտակա սարում՝ մոտ 1.3 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղում՝ մոտ 800 քմ դաշտ և մոտ 5000 քմ խոտածածկույթ, Ապարան քաղաքի Նահապետ Տոնոյան փողոցի թիվ 1 հասցեում՝ մոտ 3000 քմ, Աշտարակ-Պռոշյան ավտոճանապարհին՝ 2000 քմ, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի «Զորաց քարեր» արգելոցի հուշարձանի մոտակայքում՝ մոտ 2 հա խոտածածկույթ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 13 շենքի մոտակա դաշտում՝ մոտ 400 քմ, Լուսաղբյուր գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 450 հակ անասնակեր:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

17:00 17.10.2018

Ամենաշատ ընթերցվածները