ԱՎԵԼԻՆ

Հասարակական

«Վարպետների Մոլորակ» Փառատոն՝ Գորիսում
13:00 18.10.2018

«Վարպետների Մոլորակ» Փառատոն՝ Գորիսում

Հոկտեմբերի 18-ին և 19-ին Գորիսի կենտրոնական հրապարակում տեղի կունենա 2-օրյա «Վարպետների մոլորակ» փառատոնը: /միջոցառումների մեկնարկը՝ ժամը 13.00-ից/ 

Ներկայացվելու են Սյունիքի մարզի ինչպես նաև ԱՊՀ պետություններից ժամանած արհեստագործների, վարպետների աշխատանքները, Գորիս ժամանած զբոսաշրջիկների, միջոցառման հյուրերի և Սյունիքի բնակչության համար տեղի կունենա ցուցահանդես վաճառք և այլ հետաքրքրաշարժ միջոցառումներ։ 

Փառատոնի ընթացքում հյուրերը և մասնակիցները հնարավորություն կստանան. 
• մոտիկից ծանոթանալու Սյունյաց հինավուրց դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներին, դրանց արդի դրսևորումներին,
• Վարպետաց դասերի և արհեստանոցներ այցելության ժամանակ կկարողանան ինքուրույն փորձել իրենց հետաքրքրող արհեստները,

• կկարողանան տեսա և լուսանկարահանվել Սյունիք-Արցախի ազգային տարազներով, 
• կգնահատեն հայկական ավանդական երգը, պարը, խաղերը,
• կմասնակցեն տարազների ցուցադրությանը, մրցույթներին, մրցանակաբաշխությանը, 
• կվայելեն Սյունիքի հրաշալի բնությունն ու հյուրընկալ ժողովրդի ողջույնը:
 
13:00 18.10.2018

Ամենաշատ ընթերցվածները