ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:00 19.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 18-19-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Կարապետ Ուլնեցու փողոցի թիվ 56/6 շենքի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, Ֆանտան-Հրազդան ավտոճանապարհի 1-ին կմ-ին՝ մոտ 1 հա, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի գյուղատնտեսական ընկերության հողատարածքում՝ մոտ 1000 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի թիվ 3 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Ծաղկաշեն գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում՝ մոտ 300 հակ անասնակեր, Վեդի-Արարատ ավտոճանապարհի 6-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Գոռավան գյուղի դաշտերում՝ մոտ 4600 քմ հնձած ցորենի արտ, մոտ 2500 քմ խոտածածկ տարածք, ջերմահարվել՝ մոտ 130 վազ խաղողի այգի, Տավուշի մարզի Աչաջուր համայնքին պատկանող «Կրիվոյ» կոչվող հանդամասում՝ մոտ 2000 քմ խոտածածկույթ, Դիտավան համայնքին պատկանող «Սալդախ» կոչվող հանդամասում՝ մոտ 4 հա, Չինարի գյուղի հուշարձանին հարակից տարածքում՝ մոտ 3000 քմ, Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում՝ ջրաղացի մոտակայքում՝ 600 հակ, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղից դեպի Վահրամաբերդ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում՝ մոտ 5000 քմ, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 72-րդ կմ-ին` մոտ 2000 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 20-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ մոտ 2 հա բուսածածկույթ և 5 ծառ՝ մասամբ, Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի «Կարմիր քար» կոչվող տարածքում՝ մոտ 5 հա խոտածածկույթ, 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:00 19.10.2018

Ամենաշատ ընթերցվածները