ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
12:00 22.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր ռեստորանի ետնամասում այրվել է 700 քմ խոտածածկ տարածք, Արարատի մարզի Դիմիտրով գյուղում՝ 3000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում՝ 4-րդ դպրոցի մոտակայքում՝ 5000 քմ, հին գերեզմանատան մոտ՝ 4000 քմ, Կենտրոն թաղամասի թիվ 70 շենքի մոտակայքում՝ 8000 քմ, Միկրոշրջան թաղամասի տնակների մոտակայքում՝ 1 հա, Բյուրեղավան քաղաքում՝ 1500 քմ, Արգել գյուղի 9-րդ փողոցի վերջնամասում՝ 10 հա, Արզական գյուղի Նաիրի Զարյան փողոցի թիվ 58 տան մոտակայքում՝ 3 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ ջրամբարի մոտակայքում՝ մոտ 3 հա, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1 հա, Շիրակի մարզի Մարմարաշեն գյուղի 19-րդ փողոցում՝ 250 հակ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Քաջարան գյուղում՝ «Թթու ջուր» աղբյուրի մոտակայքում` 1 հա, Լոռու մարզի Գուգարք գյուղի 14-րդ փողոցի մոտակա այգում՝ 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ի մոտակայքում՝ 4000 քմ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

ՀՀ ԱԻՆ

12:00 22.10.2018