ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները
18:00 30.10.2018

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

 

Հոկտեմբերի 29-30-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասի մոտակա սարում այրվել է մոտ 10 հա, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի ենթակայանի մոտ՝ 5000 քմ խոտածածկ տարածք, Օխտար գյուղի մոտակայքում` մոտ 1.5 հա բուսածածկույթ, Արևիս և Թանահատ գյուղերի միջնամասում՝ մոտ 1 հա, Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում` մոտ 5 հա խոտածածկույթ: 

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: 

ՀՀ ԱԻՆ

18:00 30.10.2018