ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք
17:00 30.10.2018

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

Հոկտեմբերի 29-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ. Մինասյան թաղամասի թիվ 20ա շենքի մուտքի մոտ նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:   

ՀՀ ԱԻՆ

17:00 30.10.2018