ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում․ կցրտի 4-5 աստիճանով
15:00 05.11.2018

Եղանակը Հայաստանում․ կցրտի 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 5-ի գիշերը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին շրջանների զգալի մասում, 7-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ։ Քամին՝ հյուսիս-արևելյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում 5-ի գիշերը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Նոյեմբերի 5-ի ցերեկը, 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի՝ +4 +6, վաղը ցերեկը՝ +12 +14։

Աղբյուր՝ news.am

15:00 05.11.2018

Ամենաշատ ընթերցվածները