ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Ժամանակակից քանդակների ցուցահանդես՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանում
16:00 05.11.2018

Ժամանակակից քանդակների ցուցահանդես՝ Ակսել Բակունցի տուն-թանգարանում

Ակսել Բակունցի տուն-թանգարանում տեղի ունեցավ երիտասարդ քանդակագործ-ուսանողների ցուցահանդեսի բացման արարողությունը:

Միջոցառումը նախաձեռնելն է «ART PR» ընկերությունը՝ «Գորիսը՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին «ART PR» ընկերության ներկայացուցիչ Գայանե Դավթյանը, Գորիսի համայնքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցները, ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները՝ Հայկ Թոքմաջյանի ղեկավարությամբ, հյուրեր: Ներկայացված աշխատանքները կցուցադրվեն մինչև նոյեմբերի 12-ը:

«Ուսանողները, արվեստագետները արդեն դուրս են եկել ուսանողական միջավայրից և արդեն ինքնուրույն կարողանում են ցուցադրել: Այս գործերը ամեն մեկը անհատական կերպարի արտահայտություն են»,- իր խոսքում նշեց Հայկ Թոքմաջյանը:

Լուսանկարները՝ Ակսել Բակունցի տուն-թանգարան

Աղբյուր՝ Goris Today

16:00 05.11.2018