ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանի համայնքի ղեկավարը հանդիպեց գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների
14:00 06.11.2018

Կապանի համայնքի ղեկավարը հանդիպեց գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների

Նոյեմբերի 5-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հանդիպեց գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների և բնակավայրերում աշխատող՝ քարտուղարության բաժնի 1-ին կարգի մասնագետների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալը, համայնքապետարանի բաժնի պետեր ու աշխատակիցներ:

Հանդիպման սկզբին համայնքի ղեկավարը ներկայացրեց տեղակալ Մարատ Հարությունյանին, ով զբաղվելու է միայն գյուղերի խնդիրներով և անմիջական կապ է պահելու և՛ վարչական ղեկավարների, և՛ գյուղերի բնակիչների հետ: 

Քննարկման ընթացքում համայնքի ղեկավար Գ. Փարսյանը նշեց, որ գյուղերի զարգացման համար կարևոր է համարում գյուղական բնակավայրերում վարելահողերի մշակումը: Վարչական ղեկավարներին առաջարկվեց կարճ ժամկետներում համայնքապետարան ներկայացնել տեղեկատվություն չմշակվող վարելահողերի վերաբերյալ, այնուհետև փորձել խնդրին լուծում տալ՝ գյուղացիների համաձայնությամբ ներգրավելով նաև մասնավոր սեկտորին: 

Քննարկվեցին նաև գյուղերին առնչվող մի շարք հարցեր․ գրանցամատյանների վարում,գյուղերի գույքահարկի և հողի հարկի բազայի ճշտում, 2013-2017թթ փաստաթղթերի արխիվացում, անասունների պատվաստում, հնգամյա զարգացման ծրագրում ընդգրկելու համար գյուղերի հիմնախնդիրների ներկայացում և այլն:

Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

14:00 06.11.2018

Ամենաշատ ընթերցվածները