ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

ID քարտերը կուտակային կդառնան
16:00 06.11.2018

ID քարտերը կուտակային կդառնան

18-65 տարեկան ID (հանրային ծառայությունների համարանիշ) քարտ ունեցող ՀՀ բոլոր քաղաքացիների համար պետք է պատրաստվածի հայտարարագիր, ինչը կտա համատարած եկամուտների հայտատարարգրում։ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը՝ ներկայացնելով Հարկային օրենսգրքում փոփոխությունները։

Նրա խոսքով, պետությունը համատարած հայտարարելու է, որ  ID քարտերը  կուտակիչ են դառնում։  Հսկիչ դրամարկղային մեքենաները (ՀԴՄ) կնույնականացնեն գնորդին:

«Երբ քաղաքացին գնա հաց առնելու, հարկային համակարգում նրա անվան դիմաց կգրանցի հացի արժեքը որպես գնված արժեք,- նշել է Անանյանը՝ հավելելով, որ տարեկան կտրվածքով կատարված առևտրից քարտատիրոջը տոկոս կվերադարձվի:

Համակարգի ներդրման առաջին տարում ՀՀ քաղաքացիները հետ կստանան կատարած գնումների 1 տոկոսը,  երկրորդում՝ 2 տոկոսը, երրորդում 3 տոկոսը:

Մանրամասները՝ տեսնայութում։

Աղբյուրը՝ Panorama.am

16:00 06.11.2018

Ամենաշատ ընթերցվածները