ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
17:00 07.11.2018

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 7-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում` նաեւ մառախուղ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արեւմտյան 3-8` մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 7-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +10+12:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +6+10,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +4+6, ցերեկը՝ +7+10,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -3+2, ցերեկը՝ +6+10,

Լոռիում գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +7+10,

Տավուշում գիշերը՝ 0+5, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +6+10,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` +3+6, ցերեկը՝ +9+11,

Արարատում գիշերը` +5+8, ցերեկը՝ +10+12,

Արմավիրում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +10+12,

Վայոց ձորի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +6+10,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը՝ +10+12,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +7+10, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +5+10,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5+9, ցերեկը՝ +7+10:

Աղբյուր՝ news.am

17:00 07.11.2018

Ամենաշատ ընթերցվածները