ԱՎԵԼԻՆ

Սյունիք

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած
13:30 07.11.2018

ՃՏՊ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած

Նոյեմբերի 6-ին, ժամը 17:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 10-րդ կմ-ին «Peugeot 206» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Միազի Մուհամեդ Ալի, ծնված 1984 թ., ԻԻՀ քաղաքացի) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 150 մ):

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

ՀՀ ԱԻՆ

13:30 07.11.2018

Ամենաշատ ընթերցվածները