ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանցի մարմնամարզուհիները մրցակցային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում
16:00 08.11.2018

Կապանցի մարմնամարզուհիները մրցակցային տեղեր են զբաղեցրել միջազգային մրցաշարում

Նոյեմբերի 1-5-ը Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի 18 սան մասնակցել է Երևանում կայացած «Ավրորա» 5-րդ միջազգային մրցաշարին: Մարզիչներ Օլգա Դունաևսկայայի և Լուսինե Առստամյանի 7 սան Կապան է վերադարձել տարբեր մրցանակային տեղեր գրաված. 1-ին մրցանակային տեղ՝ Էլիզա Լաչինյան և Հելեն Օհանջանյան, 2-րդ մրցանակային տեղ՝ Մարի Բաղդասարյան, Անգելինա Մկրտչյան, Աննա Իսավերդյան, 3-րդ մրցանակային տեղ՝ Դաշա Հովհաննիսյան, Էդիտա Առաքելյան, Անգելինա Մկրտչյան: 

Նոյեմբերի 6-ին Կապան համայնքի ղեկավարը և ավագանու անդամներն այցելեց Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոց՝ սաներին և մարզիչներին շնորհավորելու, ինչպես նաև մարզադպրոցի պայմաններին ծանոթանալու նպատակով: Մարզուհիները հանդես եկան ցուցադրական ելույթներով:

Համայնքի ղեկավարը մրցանակային տեղեր զբաղեցրած սաներին հանձնեց նվերներ, իսկ մարզիչներին՝ դրամական պարգև:
Այնուհետև ավագանու անդամները և համայնքի ղեկավարը շրջեցին մարզադպրոցում, ծանոթացան աշխատանքային պայմաններին և խնդիրներին, որոնցից առաջնահերթը մարզադպրոցի ջեռուցման հարցն է:

Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

16:00 08.11.2018

Ամենաշատ ընթերցվածները