ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Համայնքային նախաձեռնությունների մրցույթ Կապանում
18:00 08.11.2018

Համայնքային նախաձեռնությունների մրցույթ Կապանում

Ուսանողների օրվա կապակցությամբ Կապանի համայնքապետին կից երիտասարդական խորհուրդը, ՀԵՀ Սյունիքի մարզային կենտրոնի հետ համատեղ հայտարարում է համայնքային նախաձեռնությունների մրցույթ։ 
 
Մրցույթին կարող են մասնակցել Կապանում առկա բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողական խմբերը/թիմերը։

Մրցույթի պայմաններ՝
1. Թեման «Ես սիրում եմ Կապանը»
2. Յուրաքանչյուր թիմը մասնակիցների թիվը պետք է լինի առավելագույնը 15 ուսանող:
3. Համայնքային նախաձեռնությունները անհրաժեշտ է իրականացնել 2018 թ. նոյեմբերի 09-15-ն ընկած ժամանակահատվածում:
4. Կատարված աշխատանքների վերաբերյալ պատրաստել նյութ (պրեզենտացիա, տեսահոլովակ, լուսանկարներ)։
5. Ամփոփումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Լավագույն թիմը կստանա խրախուսական նվերներ համայնքապետին կից երիտասարդական խորհրդի կողմից։
 

18:00 08.11.2018