ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի
14:00 09.11.2018

Մի շարք մարզերում ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 9-11-ը, 12-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 12-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 13-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ` ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 12-13-ի ցերեկը կնվազի 5-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում` նոյեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, նոյեմբերի 12-ին սպասվում է ամպամածություն, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև թույլ անձրև, 13-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: 

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 09.11.2018