ԱՎԵԼԻՆ

Հասարակական

4-րդ կուրսի ուսանողուհուն գտել են անգիտակից՝ մարզադաշտի մոտ
19:00 09.11.2018

4-րդ կուրսի ուսանողուհուն գտել են անգիտակից՝ մարզադաշտի մոտ

Գորիսում նոյեմբերի 7-ին մարզադաշտի մոտ հայտնաբերվել է երիտասարդ աղջիկ՝ անգիտակից վիճակում։

Pastinfo.am-ի փոխանցմամբ, վերջինիս նկատել է 31-ամյա մի տղամարդ՝ ժամը 11-ի մոտակայքում Գորիսի քաղաքի «մինի ֆուտբոլի» մարզադաշտի կողքով անցնելիս. աղջիկն ընկած է եղել գետին, իսկ կողքը՝ քացախաթթվի դատարկ շիշ՝ բաց վիճակում։ 

Աղջիկն անմիջապես տեղափոխվել է «Գորիս» Բ/Կ, որտեղ նրա մոտ ախտորոշվել է «սուր էկզոգեն թունավորում»։ Աղբյուրի տեղեկություններով՝ տուժածը Գորիսի բնակչուհի է եւ սովորում է Գորիսի պետական համալսարանի 4-րդ կուրսում։

Կատարվածի մասին բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանություն, որտեղ քննություն է սկսվել՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Աղբյուր՝ Pastinfo.am

19:00 09.11.2018

Ամենաշատ ընթերցվածները