ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին
20:00 09.11.2018

Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված չորս զինծառայողներին

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է Գորիս-Կուբաթլի ճանապարհին ավտովթարի հետևանքով վիրավորված մեր չորս զինծառայողներին, որոնք տեղափոխվել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է, որ նրանցից մեկի ոտքն արդեն վիրահատել էին, իսկ մյուս երեքը կարիք ունեին ոչ վիրահատական կոնսերվատիվ բուժման։ «Ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլորին: Ցավակցում եմ այս դժբախտ պատահարի հետևանքով զոհված զինծառայողների հարազատներին և կիսում եմ նրանց վիշտը»,-գրել է նա։

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 2018 թվականի նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի բոլոր հանգամանքները, պատճառները պարզելու ուղղությամբ։

N զորամասի հաշվեկշռին գտնվող ավտոմեքենայի վթարի հետևանքով մահացել է 4 զինծառայող, ևս 22 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Աղբյուր՝ Արմենպրես

20:00 09.11.2018