ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվեց
21:00 09.11.2018

Քաջարանի Սուրբ Հակոբ եկեղեցուց կատարված գողությունը բացահայտվեց

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 03.05-ին, ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 19.00-ից մինչ ժամը 19.30-ը ընկած ժամանակահատվածում, բաց դռնով մուտք են գործել Քաջարան բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցի և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել գանձանակը ու գողացել այնտեղ եղած հանգանակությունների գումարը, որի չափը հնարավոր չէ պարզել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1993 թ. ծնված Արամ Զ.-ն: Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ գողացած գումարը կազմել է 64.000 դրամ, որը Արցախի Հանրապետություն վերադառնալիս կորցրել է:
Կատարվում է քննություն:

Աղբյուր՝ shantnews.am

21:00 09.11.2018

Ամենաշատ ընթերցվածները