ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ԶՊՄԿ -համայնք համագործակցության հերթական նախաձեռնությունը
20:00 10.11.2018

ԶՊՄԿ -համայնք համագործակցության հերթական նախաձեռնությունը

Քաջարանի կոմունալ ծառայությունը քաղաքի աղբահանությունը մինչ այժմ կազմակերպում էր ավելի քան 10 տարի շահագործված աղբատարներով։ Պարբերաբար խափանումներ, անսարքություններ, մաշված ու շարքից դուրս եկած տեխնիկան դժվարացնում էր ծառայության աշխատանքը։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից համայնքը հերթական նվերը ստացավ՝ աղբահավաք մեքենայի տեսքով։ «Այս նախաձեռնությունը կոմբինատի և համայնքապետարանի՝ արդեն ավանդույթ դարձած համագործակցության շրջանակում է։ Ձեռնարկությունը շարունակելու է զորավիգ լինել Քաջարանի բոլոր՝ մեծ թե փոքր խնդիրների լուծմանը», - մեզ հետ զրույցում նշեց «ԶՊՄԿ» ՓԲԸ վարչական դեպարտամենտի ղեկավար Զարուհի Տոնապետյանը՝ ավելացնելով, որ ևս մեկ աղբահավաք մեքենա ճանապարհին է և շուտով կհանձնվի համայնքին։

Մաքրությանն ու բարեկարգմանը մեծ ուշադրություն դարձնելով՝ կոմբինատը նախորդ տարի համայնքին նվիրել էր ճանապարհներն ու մայթերը լվացող հատուկ փոշեկուլ-ավտոմեքենա՝ շուրջ 50 մլն դրամ արժողությամբ։ Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խոսքով՝ տեղական բյուջեով հնարավոր չէ նման ծախսեր կատարել, վերազինել կոմունալ ծառայության տեխնիկական պարկը։ «Կոմբինատի նվերը օդ ու ջրի պես անհրաժեշտ էր, դրանով կբարելավվի քաղաքի մաքրության որակը, հնարավոր կլինի օրական 2 անգամ աղբահանություն կատարել», - ասում է նա։ 

«Այս մեքենան մեր ունեցածներից հազար գլուխ բարձր է։ Կարևորը նոր է ու հաճախակի չի խափանվի, ժամանակի կորուստ չենք ունենա», - ասում է աղբատարի վարորդ Աշոտ Աբգարյանը՝ փորձարկելով նոր մեքենան։

Արդյունաբերական քաղաքում սանիտարական և բնապահպանական հարցերը գլխավորում են համայնքի առաջնահերթ լուծում պահանջող հարցերի ցանկը։ Համայնքի ղեկավարը ընդգծում է, որ վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքում զգալի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ են կատարվել կոմբինատի ներդրումների շնորհիվ։

Նելլի Միրզախանյան

20:00 10.11.2018

Ամենաշատ ընթերցվածները