ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի և Երկրագիտական թանգարանի հավաքածուները կցուցադրվեն թանգարանային էքսպոյին
18:00 10.11.2018

Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի և Երկրագիտական թանգարանի հավաքածուները կցուցադրվեն թանգարանային էքսպոյին

Գորիսի երկրագիտական թանգարանի հավաքածուն ներկայացնում է տեղի քարի փորագրության և մետաղի մշակման դարերով պահպանված պատմությունը։

Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարանն ունի մեծ բակ, այգի, խաչքարով աղբյուր և պտղատու ծառեր։ Թանգարանի սենյակները ներկայացնում են 19-րդ դարի կենցաղը՝ հասարակ խոհանոց, ննջասենյակ ու աշխատասենյակ, որտեղ ստեղծագործել է Բակունցը։

Նոյեմբերի 13-ին (11:00-20:00) և 14-ին (11:00-18:00) այցելեք Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) շենքում կազմակերպվող թանգարանային էքսպոյին, որտեղ ներկայացված են լինելու նաև Գորիսի երկրագիտական և Բակունցի տուն-թանգարանները։

Շնորհակալություն Իմ Հայաստան ծրագրին (My Armenia Program) Գորիսի թանգարաններին աջակցելու համար։

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
18:00 10.11.2018