ԱՎԵԼԻՆ

Մամուլ

2018-ի տարվա քաղաքային բարեկարգ համայնքը Գորիսն է
13:00 12.11.2018

2018-ի տարվա քաղաքային բարեկարգ համայնքը Գորիսն է

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Նոր Հայաստան-նորացված համայնքներ խորագրով ընդունելություն՝ Հայաստանում տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ։

2006 թվականից սկսած` Հայաստանի համայնքների միությունն ու ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համատեղ կազմակերպում են «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը, որպես համայնքների գնահատման ու խրախուսման լավ միջոց։

Գորիսը հաղթող է ճանաչվել տարվա «Բարեկարգ համայնք» անվանակարգում։

Անդրադառնալով լավագույնններին ընտրելու չափանիշներին՝ Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանն ասաց, որ հաշվի է առնվել նաև այն, թե ընտրված համայնքն ինչպիսի ճանաչում ունի բնակիչների շրջանում: Նա հավելեց. «Կարող է համայնքը բավարարել չափանիշներին, աշխատանք անել, ներկայացնել թվերով, տեսանյութերով, բայց բնակչությունը չունենա այդ կարծիքը: Ուստի որպեսզի այդ դիսոնանսը չլինի, մենք բնակիչների կարծիքն էլ ենք հաշվի առել»։

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

13:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները