ԱՎԵԼԻՆ

Քաղաքական

Նաիրա Զոհրաբյան. Առաջադրվելու եմ թիվ 12 ընտրական տարածքից
14:00 12.11.2018

Նաիրա Զոհրաբյան. Առաջադրվելու եմ թիվ 12 ընտրական տարածքից

«Դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ես պատգամավորության թեկնածու եմ առաջադրվելու Սյունիքի և Վայոց ձորի մարզերն ընդգրկող թիվ 12 ընտրական տարածքից»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա մանրամասնել է, թե ինչու է առաջադրվել հենց այդտեղ` մասնավորապես նշելով. «Ինչո՞ւ, որովհետև քաղաքական գործիչը, իմ վստահ համոզմամբ, վստահություն պիտի ունենա մեր հանրապետության ցանկացած հատվածում, յուրաքանչյուր մարզում, քաղաքում եւ գյուղում եւ ոչ թե միայն այն փողոցներում, որտեղ ինքը տվյալ պահին ապրում է։Եվս մեկ պատճառ, որ որոշել եմ առաջադրվել հատկապես այդ ընտրական տարածքից։ Իմ ծնողները Սյունիքից են, և իմ արմատները ինձ համար անչափ կարեւոր ու սիրելի են»։

Զոհրաբյանի խոսքով, ԲՅկ-ն ներկայացնում է լուրջ տնտեսական ծրագիր, որը, երկրում հիմք է դնելու տնտեսական լուրջ բարեփոխումների՝ ներգավելով օտարերկրյա հսկայածավալ ներդրումներ։

«Առաջիկա օրերին ես տեղափոխվում եմ Սյունիք և հասանելի եմ լինելու ձեզանից յուրաքանչյուրի համար, ինչպես հասանելի եմ եղել միշտ, պատրաստ եմ լսել բոլորիդ խնդիրներն ու առաջարկները և ներկայացնելու եմ այն ծրագիրը, որը վստահաբար արժանանալու է ձեզանից յուրաքանչյուրի հավանությանը։

Ինձ մեկ բան է պետք՝ ձեր վստահությունը եւ մենք միասին մեր երկրում տեղի ունեցած այս լուսավոր հեղափոխությունը դարձնելու ենք այլեւս անշրջելի՝ սկսելով հեղափոխության նոր փուլը՝ տնտեսական բարեփոխումների և ներդրումների փուլը»,-նշել է նա:

Աղբյուրը՝ Panorama.am

14:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները