ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք. 911-ն ամփոփել է անցած շաբաթը
18:00 12.11.2018

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք. 911-ն ամփոփել է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 303 դեպք, որից 158-ը՝ արտակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 53 հրդեհ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 9 և տուժել 92 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 10 տրանսպորտային միջոց:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 15 դեպք, որի հետևանքով տուժել է 29 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինսզգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները