ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Բակո Սահակյան. Բյուջեն պետք է պահպանի իր ուղղվածությունը
19:00 12.11.2018

Բակո Սահակյան. Բյուջեն պետք է պահպանի իր ուղղվածությունը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն 2019 թվականի պետական բյուջեի նախագծին վերաբերող հարցերի շուրջ:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, նախագահն ընդգծել է, որ բյուջեն պետք է լինի իրատեսական, պահպանի իր ընդգծված սոցիալական ուղղվածությունն ու համաչափությունը՝ կոնկրետ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին այս ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների կապակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Աղբյուր` Panorama.am

19:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները