ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հայտարարում է ընդունելություն
20:00 12.11.2018

Գորիսի ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնը հայտարարում է ընդունելություն

Գորիսի ֆրանս - հայկական սրտանոթային կենտրոնը, պետության կողմից հատկացված ֆինանսական լրացուցիչ ֆոնդի կապակցությամբ, հայտարարում է ընդունելություն մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ՝ պետպատվերի սահմանում կորոնարոգրաֆիա (զոնդավորում) և ստենտավորում ծառայությունների համար՝ բնակչության հետևյալ խմբերում ներառված անձանց համար`

Կորոնարոգրաֆիա (100% պետպատվեր)

- 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք,
- պարտադիր ժամկետային զինծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի ծառայողների ընտանիքի անդամներ,
- զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ,
- մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքի անդամներ,
- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցների ընտանիքների անդամներ:

Ստենտավորում (50% պետպատվեր) և կորոնարոգրաֆիա(100% պետպատվեր)

- ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ,
- ՀՀ ՊՆ զինվորական հրամանատարական անձնակազմի ծառայողների ընտանիքների անդամներ,
- ՀՀ ոստիկանության զինծառայողների ընտանիքների անդամներ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողների ընտանիքների անդամներ,
- փրկարար ծառայողների ընտանիքների անդամներ,
- մարտական գործողությունների մասնակիցներ,
- զինթոշակառուներ,
- զինհաշմանդամներ,
- ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվածների ընտանիքների անդամներ,
- ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ պաշտոններ զբաղեցնողների ընտանիքների անդամներ,
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներ և հարկադիր կատարողների ընտանիքների անդամներ,
- ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվածների ընտանիքների անդամներ,
- ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 36.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ:

Ստենտավորում (100% պետպատվեր), կորոնարոգրաֆիա(100% պետպատվեր)

- ՀՀ ՊՆ զինվորական հրամանատարական անձնակազմի ծառայողներ,
- պարտադիր ժամկետային զինծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի ծառայողներ,
- ՀՀ ոստիկանության զինծառայողներ,
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության զինծառայողներ,
- փրկարար ծառայողներ,
- ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվածներ,

- ՀՀ ՊՆ, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում քաղաքացիական հատուկ պաշտոններ զբաղեցնողներ,
- երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ,
- ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողներ և հարկադիր կատարողներ,
- սոցիալական փաթեթի շահառուներ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 
284 3 01 46 / 284 3 02 46 / 091 14 13 12 հեռախոսահամարով:

Աղբյուրը՝ Today

20:00 12.11.2018

Ամենաշատ ընթերցվածները