ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ
13:00 13.11.2018

Կապանում առկա ջրամատակարարման գրաֆիկի մոնիթորինգ

«Ձորք 1», «Գ․ Նժդեհ», «Աջափնյակ», «Հալիձոր», «Սյունիք», «Հունան», «Հունան 1», «Ձորք», «Բաղաբերդ», «Լեռնագործներ», «Զորավար Դավիթ Բեկ», «Սպանդարյան», «Կայարան», «Կենտրոն», «Գետափ» համատիրություններում նոյեմբերիի 5-11-ը ներառյալ՝ շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ: 
 
«Սարահարթ» համատիրությունում նոյեմբերի 10-ին՝ ժամը 10։00-15։00-ն ջրամատակարարում չի իրականացվել, նոյեմբերի 5-9-ը և 11-ին՝ շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:
 
«Բաղաբերդ 1» համատիրությունում նոյեմբերի 5-10-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ, իսկ նոյեմբերի 11-ին՝ ժամը 7։00-11։00-ը ջրամատակարարում չի եղել։ 
 
Բարաբաթում, Լենհանքեր, Աշոտավան, Շղարշիկ, Համլետավան, Բեխ, Արփիկ թաղամասերում և Գր. Արզումանյան, Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցներում, Գ. Նժդեհ 1-ին և 2-րդ, Երկաթուղայինների 5-րդ, Լեռնագործների 1-4-րդ նրբանցքներում նոյեմբերի 5-11-ը ջրամատակարարումն իրականացվել է շուրջօրյա, որակը և ճնշումը՝ նորմալ:
 
Վաչագան թաղամասում նոյեմբերի 5-11-ը՝ շուրջօրյա, որակը՝ նորմալ, ճնշումը՝ թույլ:
 
Կավարտ թաղամասում նոյեմբերի 5-11-ը՝ ջրամատակարարումը եղել է օրվա մեջ 7-8 ժամ տևողությամբ։
 
Լենհանքերի տնակներում նոյեմբերի 9-11-ը ջրամատակարարում չի իրականացվել, նոյեմբերի 5-8-ը՝ օրվա մեջ 1-1.5 ժամ, որակը և ճնշումը՝ նորմալ։
 
Կապանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից
13:00 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները