ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Ազնավուրը՝ Գորիսում. հիշատակի երեկոն նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյեի Գորիսում իրականացրած բարեգործական նախաձեռնություններին, կյանքի և անցած փառավոր ճանապարհի ներկայացմանը
13:30 13.11.2018

Ազնավուրը՝ Գորիսում. հիշատակի երեկոն նվիրված էր աշխարհահռչակ շանսոնյեի Գորիսում իրականացրած բարեգործական նախաձեռնություններին, կյանքի և անցած փառավոր ճանապարհի ներկայացմանը

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ստեղծագործական կոլեկտիվի և մտավորականներ Սևադա Խոջաբաղյանի, Խաչիկ Հայրապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում՝ «Ազնավուրը, աշխարհը և մենք» խորագրով: Ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Վարազդատ Վարդազարյանը, ով ներկայացրեց, թե ինչպես է 1994թ.-ին Ազնավուրին շնորհվել Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում: Միջոցառմանը ներկա էր նաև «Շառլ Ազնավուր» բարեգործական միության նախագահ Աշոտ Մուսախանյանը: Հյուրերը պատմեցին նաև .աշխարհահռչակ շանսոնյեի 1994թ Գորիս կատարած այցի, բազմաթիվ բարեգործական նախաձեռնությունների մասին, ցուցադրվեց այդ մասին պատմող տեսաֆիլմ: 

Միջոցառումը համեմված էր Ազնավուրյան երգերով, ֆրանսերեն կատարումներով, մաեստրոյի ստեղծագործական աշխարհը ներկայացվեց ասմունքով, երգով, պարով և գործիքային կատարմամբ: 

Շառլ Ազնավուրն իսկական հայրենասեր էր: Իր կյանքի մեծ մասն ապրել էր Ֆրանսիայում, բայց երբեք չի մոռացել, որ հայ է. հպարտացել է իր հայկական ծագմամբ, մշտապես սատար կանգնել Հայաստանին: Միջոցառման նախաձեռնողները հանդես եկան առաջարկով. Գորիսի Ակ. Բակունցի անվան ավագ դպրոցի հարևանությամբ գտնվող երիտասարդական այգին անվանակոչել Շառլ Ազնավուրի անվամբ:

Գորիսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից

13:30 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները