ԱՎԵԼԻՆ

Եղանակ

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ
15:00 13.11.2018

Եղանակը Հայաստանում. սպասվում են տեղումներ

Հայաստանի տարածքում նոյեմբերի 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 13-ի ցերեկը կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում՝ 5-7 աստիճանով:

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում նոյեմբերի 13–ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12:

Օդի ջերմաստիճանը՝ մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+9,

Կոտայքի նախալեռներում գիշերը` +3+5, ցերեկը՝ +9+11,

Սեւանա լճի ավազանում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+9,

Լոռիում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+10,

Տավուշում գիշերը՝ +2+7, ցերեկը` +8+12,

Արագածոտնի լեռներում գիշերը` -3+2, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը` 2+5, ցերեկը՝ +10+12,

Արարատում գիշերը` +3+6, ցերեկը՝ +10+13,

Արմավիրում գիշերը՝  +3+6, ցերեկը՝ +10+13,

Վայոց ձորի լեռներում գիշերը`-3+2, ցերեկը՝ +5+9,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի հովիտներում` գիշերը` +6+10, ցերեկը՝ +10+13,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +5+9,

Լեռնային Ղարաբաղում գիշերը` +5+8, ցերեկը՝ +5+10:

Աղբյուրը՝ NEWS.am

15:00 13.11.2018