ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կա վարձատրության խնդիր և Ժամկետայիններով կարողանում ենք մեքենավարման հարցը լուծել. Տոնոյան
17:00 13.11.2018

Կա վարձատրության խնդիր և Ժամկետայիններով կարողանում ենք մեքենավարման հարցը լուծել. Տոնոյան

Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին նոյեմբերի 7-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 4 զինծառայողների զոհվելու գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը:

«Ծառայողական քննությունն իրականացվում է արդեն 5-6-րդ օրը, որի հիման վրա ՊՆ-ը կարող է որոշումներ կայացնել, արդեն մոտավորապես տեսանելի է`սկսած հրամանատարներից, նրանց տեղակալներից, տեխնիկական ապահովման խնդիրների պատասխանատուներից:Բայց նախաքննության արդյունքները կլինեն վերջնական»,- ասաց Տոնոյանը` նշելով, որ ավելի վաղ տեխնիկական խնդիր ասելով, ինքը նկատի է ունեցել վթարի ստեղծման պայմանը:

Խոսակցություններին, թե ինչու են ժամկետայինները վարում մեքենաները, պաշտպանության նախարարի պաշտոնակատարը խոստովանեց.

«Նրանք անցնում են համապատասխան պատրաստություն, գուցե երբեմն ոչ պատշաճ մակարդակի, բայց լավագույններից մեկն է զոհվել: Թվաքանակը մեր մեքենաների և հնարավորինս պայմանագրայիններին ներգրավվելու մեքենավարմանը, անհամաչափ է: Ժամկետայիններով մենք կարողանում ենք հարցը լուծել, քանի որ կա վարձատրության խնդիր»:

Yerkir.am -ի հարցին պատասխանելով, Դավիթ Տոնոյանը ընգծեց, որ ավտոպարկը փոփոխվում է ըստ հնարավորությունների, մատակարարումների և նպատակահարմարության:

Աղբյուր՝ yerkir.am

17:00 13.11.2018

Ամենաշատ ընթերցվածները