ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Հիմնադրամը նիստ գումարեց
19:00 14.11.2018

Հիմնադրամը նիստ գումարեց

Նոյեմբերի 13-ին ընդլայնված նիստ գումարեց «Սյունիքի զարգացման եւ ներդրման հիմնադրամի» հոգաբարձուների խորհուրդը, որին ներկա էին նաեւ Սյունիքի մարզպետի տեղակալները:

Քանի որ ի պաշտոնե հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետն է, նիստում հաստատվեց խորհրդի նոր կազմը՝ Հունան Պողոսյանի նախագահությամբ, իսկ մյուս երկու անդամները՝ մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար Տիգրան Իվանյանը եւ «ԶՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Թոմաս Հոֆմանը կշարունակեն իրենց աշխատանքը:

Հիմնադրամի տնօրեն Զինավոր Մեղրյանը ներկայացրեց 2018 թվականին ընթացքի մեջ գտնվող ծրագրերը, ինպես նաեւ քննարկվեցին հիմնադրամի հետագա անելիքները. նախատեսվում է, որ մի քանի ամիս տեւած դադարից հետո այն առաջիկայում կսկսի կոնկրետ ակտիվ եւ շարունակական գործունեություն՝ հիմնականում սոցիալական ուղղվածությամբ, իսկ ապագա ծրագրերը լրացուցիչ կքննարկվեն ու կհստակեցվեն:

Այնուհետեւ Հունան Պողոսյանը նիստի մասնակիցների հետ այցելեց հիմնադրամի ներկայիս ամենախոշոր ծրագրի՝ Կապանի օդանավակայանի շինհրապարակ, ծանոթացավ մինչ այժմ այնտեղ իրականացված աշխատանքներին եւ շինարարության ներկա ընթացքին:

Աղբյուրը՝ Today

19:00 14.11.2018