ԱՎԵԼԻՆ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան
13:30 15.11.2018

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Նոյեմբերի 14-ին, ժամը 22:41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սարավան–Զանգեր ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենա է արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան:

Տեղում Վայքի ՃՇՇ-ի աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ:

ՀՀ ԱԻՆ

13:30 15.11.2018

Ամենաշատ ընթերցվածները