ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Մովսիսյանի երեկոն. Հայաստանի հավաքականը հաղթեց՝ բաց թողնելով 2 գոլ
19:00 17.11.2018

Մովսիսյանի երեկոն. Հայաստանի հավաքականը հաղթեց՝ բաց թողնելով 2 գոլ

Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Ջիբրալթարի ընտրանուն:

Մեր ազգային թիմը հաղթանակ տարավ 6:2 հաշվով:

Հանդիպման մեկնարկից 10 րոպե անց Դե Բարը բացեց հաշիվը: 27-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը արագ կողմնորոշվեց խառնաշփոթ իրավիճակում՝ խփելով պատասխան գոլը:

 

 

Երկրորդ կեսի մեկնարկը հայ ֆուտբոլիստները ֆանտաստիկ սկսեցին: 48-րդ, 52-րդ և 56-րդ րոպեներին գոլեր խփեց Յուրա Մովսիսյանը՝ ձևակերպելով պոկեր: Ի դեպ, դա Հայաստանի հավաքականի պատմության առաջին պոկերն էր:

66-րդ րոպեին հավաքականում նորամուտը նշող Արթուր Քարտաշյանը խփեց մեր 5-րդ գոլը:

78-րդ րոպեին փոխարինման մտած Պրիսլին խփեց տանտերերի 2-րդ գոլը:

Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին Ալեքսանդր Կարապետյանը գեղեցիկ հարվածով խփեց նաև 6-րդ գոլը:

Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորած ընտրանին D լիգայի 4րդ խմբում տանում է 3-րդ հաղթանակը՝ վաստակելով 9 միավոր: Զուգահեռաբար ընթացած խաղում Մակեդոնիան 2:0 հաշվով հաղթել է Լիխտենշտեյնին և վաստակել 12 միավոր:

Հայաստանի ազգային հավաքականը խմբի վերջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 19-ին՝ հյուրընկալվելով Լիխտենշտեյնին:

Աղբյուրը՝ ArmSport.am

19:00 17.11.2018