ԱՎԵԼԻՆ

Սպորտ

Գանձասար-Կապանը դարձյալ հաղթեց (տեսանյութ)
14:00 26.11.2018

Գանձասար-Կապանը դարձյալ հաղթեց (տեսանյութ)

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 17-րդ տուրում «Գանձասար-Կապանը» Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում հյուրընկալեց «Լոռիին» և 2:0 հաշվով հաղթանակ տոնեց:

Գոլերն արձանագրվեցին երկրորդ կեսում. 67-րդ րոպեին հաշիվը բացեց Լուբամբո Մուսոնդան, իսկ արդեն ավելացված ժամանակում «Գանձասար-Կապանի» առավելությունը կրկնապատկեց Միհրան Մանասյանը՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց տուգանայինը: 

Այս հաղթանակից հետո «Գանձասար-Կապանն» ունի 16 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Լոռին» մնաց 24 միավորով 4-րդ տեղում:

Բարձրագույն խումբ, 17-րդ տուր

«Գանձասար-Կապան»-«Լոռի»՝ 2:0
Գոլերը՝ Մուսոնդա 67՛, Մանասյան 90+1՛ / 11-մետրանոց

Աղբյուրը՝ ArmSport.am

14:00 26.11.2018

Ամենաշատ ընթերցվածները